4. Ֆեյսբուք
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

004. ԵԶԸ ԵՎ ԱՅԳԵՊԱՆԸ

Դաշտ եկան Եզը և Այգեպանը։ Գութանին լծված Եզը վարում էր դաշտը։ Նա դանդաղ առաջ էր շարժում ոտքերը, քաշելը հեշտ չէր,այց Եզնընտելացել էր ենթարկվելուն։ Նա գիտեր, որ, եթե կանգնի, Տերը ցավացնելու աստիճան կխփի մտրակով և դեռ խոտ էլ քիչ կտա։ Այգեպանը բահով փորում էր քարքարոտ փոքրիկ հողամասը խաղողի այգու համար։ Եզը առավոտյան լսում էր Տիրոջ խոսակցությունն Այգեպանի հետ։ Տերն առաջարկեց Այգեպանին խաղողի այգու համար հողամասը վարել Եզով։ Այգեպանը պատասխանեց, որ այդ քարքարոտ հողն անգամ Եզան ուժից վեր է, միայն մարդը կարող է հաղթել դրան։

Այդ խոսակցությունը Եզան մեջ առաջացրեց մեծ հետաքրքրություն։ Գիշերը նա երկար մտածում էր, իսկ ի՞նչն է ստիպում Այգեպանին՝ կատարելու այդպիսի ծանր աշխատանք։ Եվ ահա նրանք միաժամանակ եկան դաշտ, և Եզը տեսավ, որ Այգեպանը փորում է քարքարոտ հողը։ Փորում է և երգում։ Հիացմունքից Եզը քիչ էր մնում կանգ առներ ակոսում, բայց հիշեց մտրակի մասին... Այգեպանի վրայից քրտինքն առվակի նման հոսում է, իսկ նա երգում է ու երգում, և նրա աչքերն ուրախ են, երջանիկ։

- Այգեպա՛ն, քեզ համար ծա՞նր է,- հարցրեց Եզը՝ հավասարվելով Այգեպանին։ 
- Օ՜յ, այնքա՜ն ծանր է... – պատասխանեց Այգեպանը։
- Բայց էլ ինչո՞ւ ես երգում, և աչքերդ էլ երջանիկ են։
- Որովհետև ես այս քարքարոտ հողն արդեն տեսնում եմ փորված։ Նրանում տեսնում եմ ծաղկող խաղողի այգին։ Տեսնում եմ ուրախությունը։
- Իսկ ինչպե՞ս ես դու այդ բոլորը տեսնում, - հարցրեց զարմացած Եզը։ - Չէ՞ որ դա չկա։
- Եթե մարդ տեսներ միայն այն, ինչ արդեն կա, նա չէր լինի մարդ։
- Սովորեցրո՛ւ ինձ, Այգեպա՛ն, տեսնել այն, ինչ չկա։
- Լա՛վ,- պատասխանեց Այգեպանը,- հիմա ես քեզ կազատեմ լծից...
- Բայց առանց լծի և մտրակի ես չեմ կարողանա վարել դաշտը,- աղաչեց Եզը։

Այգեպանը միայն տարածեց ձեռքերը և մտածեց՝ նա, ում ստիպում են աշխատել լուծը և մտրակը, չի կարող տեսնել ապագան։ Նա չասաց այդ բառերը, որովհետև, միևնույնն է, Եզը ոչինչ չէր կարող հասկանալ։

Սիրելի քրիստոնյա, ինչպե՞ս է զարգացած ապագան տեսնելու քո ունակությունը։ Հիսուսի խոսքերը կարող են օգնել այս հարցում. «Ճշմարտությունը կճանաչեք, և ճշմարտությունը կազատի ձեզ», «Հիմիկուց ասում եմ ձեզ՝ լինելուց առաջ, որ երբոր լինի՝ հավատաք թե ես եմ» (Հովհաննես 8.32, 13.19)։

Նյութը տրամադրեց Ազնիվ Սարգսյանը

Բլոգի հղման ծանուցումներ (Pingbacks)

0 Մեկնաբանություն

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները