0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

040. ԵՍԱՅԻԱ 36, 01.04.2014

ԵՍԱՅԻԱ 36

1.  Գլուխն անդրադառնում է Իսրայելի պատմության մի կարևոր իրադարձությանը։ Ասորեստանի թագավորը պաշարում է Երուսաղեմը։ Հարցն այսպես է դրված. ո՞ւմ ապավինել։ Մինչ այս դեպքերը, Եսայիան խորհուրդ էր տալիս հույսը դնել Աստծո վրա և ոչ՝ Եգիպտոսի կամ այլ մարդկային ուժի վրա։ Ասորեստանի թագավորի նրկայացուցիչը՝ Ռաբսակը իր ելույթում Իսրայելի պալատականներին առաջարկում է հանձնվել, քանի որ Ասորեստանը շատ հզոր է և չկա այլընտրանք։ Այդ ելույթը նպատակ է հետապնդում ժողովրդի մեջ հանձնվելու տրամադրություն առաջացնել։ Ռաբսակը ժողովրդի համար նորից է կրկնում այն, որ Եհովային հուսալը նրանց չի փրկի, ինչպես մյուս ազգերին չփրկեցին նրանց աստվածները։ Թագավորի հրամանով նրան չեն պատասխանում։
 
2.  Բոլոր դարերում էլ դրվում է հարցը. Աստված, թե՞ մարդկային հզորությունը։ Նայելով ստեղծված իրավիճակին և տեղ տալով տրամաբանությանը, երբեմն, թվում է, որ Աստված չի կարող տվյալ իրավիճակից ազատել։ Այդպիսի անելանելի դրության մեջ կարող ենք հայտնվել տարբեր բնագավառներում։ Այս հարցին պատասխանում է հաջորդ գլուխը։
   
3.  Ո՞ւմ եմ ապավինում դժվարին իրավիճակներում. Աստծուն, թե՞ մարդկային ուժին։ Եկեք հուսահատություն աոաջացնող բանավեճին էլ չմասնակցենք։ 

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները