0. Bible Study
  • Subscribe to RSS

Վերադառնալ բլոգ

002. ՔՆՆԵՑԵՔ ԳՐՔԵՐԸ

Սիրելի բարեկամներ:

Ինձ շատ է դուր գալիս համաշխարհային եկեղեցու «Կարդանք Աստվածաշունչը միասին» նախաձեռնությունը, քանի որ Աստվածաշնչի ուսումնասիրությունը ահռելի նշանակություն ունի քրիստոնյայի կյանքում։ ՅՕԱ եկեղեցին մշտապես դրան ուշադրություն է դարձրել, բայց վերջին ժամանակներում նկատելի է նահանջ այդ մոտեցումից։ Եկեք ամեն դեպքում վերադառնանք լավագույն ավանդույթներին. Աղոթքին, Աստվածաշնչի ուսումնասիրությանը, աշակերտությանը և ավետարանչությանը։

Նախաձեռնության համաձայն մենք պետք է ամեն օր մեկ գլուխ կարդանք։ Իսկ ես առաջարկում եմ, որպեսզի մենք լրջորեն ուսումնասիրենք համապատասխան գլուխը, և այդ խորհրդին հետևելով կարելի է երեք տարվա ընթացքում ուսումնասիրել Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ։ Ուստի նախաձեռնությունը մեր պարագայում կանվանենք «Սերտենք Աստվածաշունչը միասին» (հակիճ՝ ՍԱՄ)։

Սակայն պարզ է, որ ոմանք չեն սկսել կամ էլ արդեն չեն հետևում այս նախաձեռնությանը, ուստիև ետ են մնացել ուսումնասիրության մեջ։

Առաջարկում եմ միասին ուսումնասիրել Աստվածաշունչը շարունակելով համաշխարհային եկեղեցուն համաքայլ ընթանալ։ Այսինքն փետրվարի 25-ից, երբ ամբողջ եկեղեցին կարդալու է Եսայիա մարգարեի առաջին գլուխը մենք էլ, համացանց եկեղեցու անդամներս և այցելուներս ուսումնասիրենք համապատասխան օրվա գլուխը և կիսվենք համացանց եկեղեցու կայքի էջերում։ Իսկ բաց թողածը կարելի է զուգահեռ վերականգնել որոշակի գլուխներ ուսւմնասիրելով։

Պավել Սարգսյան,

Համացանց եկեղեցու հովիվ

0 Մեկնաբանությունs

Ավելացնել մեկնաբանություն
 

Ավելացնեք ձեր մեկնաբանությունը

(պարտադիր է)
(չի ցուցադրվում)
Ես կարդացել եւ ընդունում եմ Պայմանները եւ դրույթները