Քննեցեք գրքերը

- ից Pavel Sargsyan վրա Փետ 24 2014

Սիրելի բարեկամներ, սկսում ենք Աստվածաշնչի համատեղ ուսումնասիրությունը Համացանց եկեղեցու մակարդակով։ Մենք պարզապես միանում ենք 2012 ապրիլի 17-ին մեկնարկած «Կարդանք Աստվածաշունչը միասին» նախագծին, համաձայն որի ամեն օր մեկ գլուխ ենք կարդում Աստծո խոսքից։ Փետրվարի 25-ին, ըստ ծրագրի կարդալու ենք Եսայիա առաջին գլուխը։ Փետրվարի 26-ին, չորեքշաբթի օրը կայանալիք վեբինարի (սեմինար համացանցի միջոցով) ժամանակ կքննարկենք այդ նախաձեռնությանը հետևելու հնարավորությունները։

Վեբինարի օրակարգում հետևյալ հարցերն են.

1. «Կարդանք Աստվածաշունչը միասին» նախաձեռնություն,

2. Աստվածաշունչն ուսումնասիրելու մի քանի մեթոդներ,

3. Հոգևոր օրագրի կարևորությունը Աստվածաշունչ ուսումնասիրելու տեսակետից,

4. Ուսումնասիրության գործընթացը Համացանց եկեղեցում (բլոգ, վեբինար, կոնֆերանսներ և այլն)։

Վեբինարի սկիզբը՝ ժամը 20:00-ին։ Վեբինարը կվարի աստվածաբանության դոկտոր, հովիվ Պավել Սարգսյանը։ Նշված ժամին (կամ 15-20 րոպե շուտ) վիրտուալ սենյակ կարող եք մտնել այստեղից։