Հիսուսը և ապագան, 09.02.2014

- ից Pavel Sargsyan վրա Փետ 07 2014

«Կլինի՞ արդյոք աշխարհի վերջ» 5-րդ դասախոսությանը Դուք կարող եք մասնակցել «Հիսուսը և ապագան» դասընթացի շրջանակներում փետրվարի 9-ին, կիրակի օրը, ժամը 20:00-21:00 (Երևանի և Մոսկվայի ժամանակով)։

Դեպի ո՞ւր է գնում աշխարհը... Ոմանք գտնում են, որ այն շուտով կկործանվի, քանի որ վերջանում են բնական ռեսուրսները, կլիման տաքանում է… Երկրի հետ ինչ-որ արտասովոր բան է տեղի ունենում. դա ընդունում են բոլորը։ Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչն այդ մասին։

Այցելիր, և միասին տեսակոնֆերանսի, լուսապատկերների (սլայդեր) և զրուցարանի (чат) օգնությամբ քննարկենք այս կարևորագույն հարցը վիրտուալ ուղիղ եթերում։

Դասախոս՝ աստվածաբանության դոկտոր, հովիվ Պավել Սարգսյան

Նշված ժամին (կամ 15-20 րոպե շուտ) սրահ կարող եք մտնել այստեղից։