ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

- ից Pavel Sargsyan վրա Նոյ 05 2013

                                                      2013 թ. նոյեմբերի 6-ին 

                                          

Կիև, Մոսկվա, Մինսկ, Նովոսիբիրսկ, Խաբարովսկ, Սանկտ-Պետերբուրգ, Դոնի Ռոստով, Քիշնև, Երևան, Խարկով, Ալմաթա

«Նախազգուշացման լուրը պետք է հասնի մարդկանց, ում սպառնում է մոտալուտ կորուստը։ Կարո՞ղ ենք արդյոք մենք դանդաղել։ Մենք պետք է շարժվենք Իսրայելի Տեր Աստծո հավատքով»։

«Գիշերները քուն չի գալիս աչքերիս, քանի որ քաղաքի բեռը ինձ համգիստ չի տալիս, որ մնացել է առանց նախազգուշացման։ Ամեն գիշեր աղոթում եմ և փորձում եմ գտնել եղանակներ, որպեսզի կազմակերպվի ավետարանչական գործը այն քաղաքներում որոնցում դեռ չի իրագործվել այն։ Մեր առջևում աշխարհն է, որին պետք է զգուշացնել և փրկել, և մեզ հարկավոր է գնալ արևելք և արևմուտք, հյուսիս և հարավ անդադար աշխատելով և մտածված, հանուն մեր շրջապատում ապրող մարդկանց։ Անցնելով այդ աշխատանքին, մենք կտեսնենք Աստծո փրկությունը և կստանանք թարմություն վերից» (Է. Ուայթ, Ձեռագիր 53, 1909):

Միանում ենք աղոթքում.

- Սուրբ Հոգու զորության համար,

- Եկեղեցու միասնության համար, եկեղեցու անդամների միջև ընկերության համար, համայնքների միության համար քաղաքներում «Որ ամենքը մեկ լինեն, ինչպես Դու Հայր Ինձանում և Ես Քեզանում, որ նրանք էլ Մեզանում մեկ լինեն, որ աշխարհը հավատա թե Դու ուղարկեցիր Ինձ» (Հովհաննես 17.21)։

- Նրա համար, որ եկեղեցու յուրաքանչյուր անդամ լինի «Առաքելություն քաղաքների համար» ծրագրի ակտիվ մասնակից։

- Ավետարանչական ծառայության ծրագրի պատրաստման համար՝ ամեն քաղաքում։

- Տարբեր միջոցառումների և ծրագրերի հաջողության համար (մանկական, երիտասարդական, առողջապահական, ընտանեկան, կանանց, համերգային, ծառայության և այլն)։

- Ավետարանիչների ծառայության համար, որոնք գնում են տնետուն, որպեսզի գտնեն Աստծո Խոսքը ուսումնասիրել ցանկացողների և նրանց հետ միասին անցնեն Աստվածաշնչի ուսումնասիրության թեմաները։

- Ավետարանչական ծրագրերի և ավետարանիչների նախապատրաստման համար, ովքեր կվարեն այդ ծրագրերը։

- Քաղաքական և տնտեսական վիճակի կայունության համար այն երկրներում, որտեղ անց են կացվում ավետարանչական ակտիվ աշխատանքներ։

«Աղոթքի մարդկանց ուսերին դրված է պատասխանատվություն խնդրել Աստծուն հեռացնել չար ամպերը և տալ շնորհի ևս մի քանի տարի Աստծո գործի իրականացման համար։ Եկեք ջանասիրաբար աղոթենք Աստծուն, որպեսզի հրեշտակները պահեն չորս քամիները այնքան ժամանակ մինչև Երկրի բոլոր ծայրերը չուղարկվեն ավետարանիչներ...» (Է. Ուայթ, Աղոթք էջ 345):

Աղոթքի օրը սկսվում է 2013 թ. նոյեմբերի 5-ին, ժամը 18։00-ին։

                                                                                        Եվրոասիական բաժանմունքի Աղոթքի ծառայություն