Համացանց եկեղեցին ենթադրում է նույնատիպ եկեղեցական անդամություն, ինչ և Յոթերորդ օրվա ադվենտիստների համաշխարհային եկեղեցին։

Անդամության հետ կապված բոլոր հարցերը շարադրված են Եկեղեցական ձեռնարկում։

Համացանց եկեղեցու կայքի ռեսուրսներից օգտվելու և եկեղեցու գործունեությանը մասնակցելու համար պարտադիր չէ անդամակցությունը։

Լիիրավ և համակրող անդամների միակ տարբերությունը կայանում է նրանում, որ միայն լիիրավ անդամը կարող է ընտրվել որպես բաժնի վարիչ կամ այլ պատասխանատու պաշտոնում։

Անդամությունից դուրս գալու համար պարզապես պետք է դիմում գրել և եկեղեցին կքննարկի այդ հարցը և որոշում կկայացնի։