ԱՌՈՂՋ ԽՈՀԱՆՈՑ
Ես Քրիստոնյա եմ» մեդիա կենտրոնը մեծ դեր է տալիս մարդու առողջությանը և առողջ ապրելակերպին: Այդ իսկ պատճառով ստեղծել է «Առողջ խոհանոց» խոհարարական հաղորդաշարը: Հետևեք այս հաղորդաշարին և դուք կսովորեք համեղ ու սննդարար ճաշատեսակներ պատրաստել, և դրանով իսկ ապահովել ձեր և ձեր ընտանիքի առողջ կյանքը:
Այցելեք՝
http://www.esqristonyaem.am/
https://www.facebook.com/esqristonyaem
Ստորև ներկայացվում են «Առողջ խոհանոց» խոհարարական հաղորդաշարի կողմից առաջարկվող բուսակերական բաղադրատոմսեր
Այս տեսանյութի շնորհիվ դուք կսովորեք պատրաստել վարսակի կոտլետներ, որը շատ լավ լրացում կդառնա ձեր բաղադրատոմսերին և կփոխարինի մսային կոտլետներին: Այն շատ սննդարար է, համեղ և գեղեցիկ: Փորձեք: Բարի ախորժակ...
Մենք օգնում ենք ձեզ փոխարինել վնասակարը օգտակարով՝ միևնույն ժամանակ չկորցնելով ոչ համը, ոչ հոտը, ոչ էլ տեսքի գեղեցկությունը:
Շատերն են սիրում գազօջախի վրա թավայում ձեթով լի տապակած կարտոֆիլ կամ էլ արագ պատրաստման սրճարաններում պատրաստված կարտոֆիլային ֆրի: Բայց դրանք շատ վնասակար են: Մենք ձեզ առաջարկում ենք այլ տարբերակ՝ թխած կարտոֆիլ, որի դեպքում վնասակարությունը առավելագույնս ցածրացվում է, բայց դուք ստանում եք տապակած կարտոֆիլից և ֆրիից համով, հոտով և տեսքով չտարբերվող ուտելիք: Դե ինչ, հետաքրքրե՞ց... դիտեք, պատրաստեք և վայելեք: Բարի ախորժակ...
Այսօր աշխարհում համար առաջին մարդասպանը սրտի կաթվածն է, որը ինչպես գիտեք հիմնականում առաջանում սրտանոթներում կենդանական ճարպի կուտակումից: Բանիմաց և հոգատար բժիշկները խորհուրդ են տալիս որքան հնարավոր է քիչ օգտագործել կամ ընդհանրապես հրաժարվել կենդանական ճարպից: Եթե ձեզ դուր է գալիս թթվասերը և չեք կարողանում առանց դրա ապրել, բայց ուզում եք հրաժարվել կենդանական ճարպից և խուսափել հնարավոր սրտի կաթվածից, ապա ձեզ առաջարկում ենք բուսակերական թթվասեր: Դուք այն շատ կսիրեք և այն կդառնա ձեր ընտանիքի լավագույն ճաշատեսակներից մեկը: Եղեք առողջ...
Ռաֆինացված քաղցրավենիքները մարդու օրգանիզմի թշնամիներն են: Դրանց հետևանքով են առաջանում այնպիսի ժամանակակից հիվանդություններ ինչպիսիք են շաքարային դիաբետը, գիրացումը, իմունային համակարգի թուլացումը, նյարդային հիվանդությունները և այլն: Այդ դեպքում ինչպես լրացնել մեր օրգանիզմի «քաղցրի կարիքը» ինչպես շատերն են ասում: Առաջարկում ենք ձեզ բնական, սննդարար և համեղ քաղցրավենիք, որից ոչ մի վնաս չկա. այն կոչվում է արմավի կոնֆետ: Դեն նետեք ռաֆինացված քաղցրավենիքները ձեր ընտանիքի սննդակարգից, հետևեք «Առողջ խոհանոց» հաղորդաշարին և սովորեք առողջ կյանք վարել:
Բարի ախորժակ...